...թե մայիսին Հայաստանում սպասվում է Ռուսաստանի դեսպանի փոփոխություն, բայց ոչ միայն։ Ըստ շրջանառվող լուրերի, այդ պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Վրաստանում Ռուսաստանի նախկին դեսպաններից մեկը, սակայն միաժամանակ նախատեսվում է դեսպանատան աշխատակազմի այն հատվածի փոփոխություն, ովքեր զբաղվում են հասարակության հետ կապերով, տեղեկատվական և քաղաքական ապահովման խնդիրներով։ Խոսքը վերաբերում է նաև «համապատասխան» ծառայությունների համապատասխան ներկայացուցիչներին։ Հայաստանի ռուսամետ ուժերը կարծես ոգևորությամբ են ընդունել այս իրողությունը, նկատի ունենալով, որ ռուսական դեսպանատունը Երևանում իր աշխատաոճով միշտ էլ զիջել է մյուս երկրների ներկայացուցչություններին։ Միաժամանակ, ռուսական կողմը գործընթացը ներկայացնելու է այնպես, որ ռոտացիան տեղի է ունենում դիվանագիտական գործունեության համար նախատեսված ժամկետներում` ավելորդ խոսակցություններից խուսափելու նպատակով։